Գիտելիքի ստուգում և հաճելի ժամանց

Դիտումների քանակ՝ 989

Մեր համալսարանի ֆինանսական ֆակուլտետի ֆինանսներ մասնագիտության տարբեր կուրսերի ուսանողներն այսօր երկար դասամիջոցը իրենց և դասընկերների համար վերածեցին հաճելի ժամանցի: Միանալով ՀՀ կենտրոնական բանկի «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրին՝ նրանք պատրաստել էին հարցաթերթիկներ և ուսանողներին առաջարկում էին վերցնել որևէ մեկն ու պատասխանել: Տնտեսագիտական տարաբնույթ հարցերին ճիշտ պատասխանները խրախուսվում էին շոկոլադով: Ճշգրիտ ու հստակ պատասխանող ուսանողներն արժանանում էին նաև ծափողջույնների և հավանության:

Հիշեցնենք՝ ՀՀ կենտրոնական բանկն ավանդաբար անցկացնում է «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագիրը: Այս տարի նույնպես հոկտեմբերը հայտարարվել է անձնական ֆինանսներին նվիրված ամիս:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին