«Ինչպե՞ս փնտրել աշխատանք և ճիշտ ներկայանալ աշխատաշուկայում». թեման ներկայացրեց «ՊրոԿրեդիտ բանկի» աշխատակիցը

Դիտումների քանակ՝ 1399

Մեր համալսարանի ուսանողական խորհրդի ուսումնագիտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր ՀՊՏՀ-ում հյուրընկալվել էր «ՊրոԿրեդիտ բանկի»  մարդկային ռեսուրսների դեպարտամենտի ղեկավար Մարիամ Համբարձումյանը, ով ուսանողների համար վարեց «Ինչպե՞ս փնտրել աշխատանք և ճիշտ ներկայանալ աշխատաշուկայում» խորագրով սեմինար:

Ներկաներին ողջունեց ուսումնագիտական հանձնաժողովի նախագահ Անի Կարապետյանը, նշելով, որ մեկնարկում է բաց դասերի շարք,  որոնց ընթացքում հրավիրված բանախոսները  կներկայացնեն ուսանողին  հետաքրքիր և օգտակար թեմաներ:

Մարիամ Համբարձումյանը խոսեց աշխատանք փնտրելու, հարցազրույցի ներկայանալու, ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ գրելու հմտությունների մասին, ապա անդրադարձավ աշխատաշուկայի մրցակցությանը: «Ի՞նչ է անհրաժեշտ մրցունակ լինելու համար» հարցի  վերաբերյալ բանախոսը ներկայացրեց SWOT վերլուծություն, այնուհետև մատնանշեց նպատակի ձևակերպման SMART (որոշակի, չափելի, հասանելի, իրատեսական, ժամանակին) գործիքները և այլն: Սեմինարի թեման ներկայացվեց ոլորտում փորձ ունեցող, աշխատանք փնտրողների հետ մշտապես առնչվող մասնագետի դիտանկյունից. ուսանողները հենց  մարդկային ռեսուրսների դեպարտամենտի ղեկավարից տեղեկացան, թե որ հատկանիշներն են հիմնականում կարևորում գործատուները:

Սեմինարն անցավ ակտիվ քննարկումներով, հարցուպատասխանով:  Բանախոսն ուսանողների անձնական տվյալների հիման վրա ներկայացրեց աշխատանք փնտրողների թույլ և ուժեղ կողմերը, առավելությունները, ունակությունները, այն ինչը տվյալ անձին առանձնացնում է մյուսներից: «ՊրոԿրեդիտ բանկի»   աշխատակցի հետ հանդիպմանը ներկա էին տարբեր ֆակուլտետների և կուրսերի շուրջ 5 տասնյակ ուսանողներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին