Մեկնարկել է քաղծառայողների վերապատրաստման դասընթացների աշնանային փուլը

Դիտումների քանակ՝ 1587

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում  սեպտեմբերի 15-ին մեկնարկել է            ՀՀ քաղծառայողների վերապատրաստման դասընթացների աշնանային փուլը: Դասավանդում են համապատասխան ոլորտների փորձառու մասնագետներ, դասախոսներ՝ թե' մեր բուհից, թե' տարբեր գերատեսչություններից հրավիրված:

ՀՊՏՀ շարունակական և լրացուցիչ  կրթության կենտրոնի առաջատար մասնագետ Աիդա Առուստամյանը նշում է, որ դասընթացների աշնանային փուլը կընթանա մինչև նոյեմբերի 15-ը:

«Այս ժամանակահատվածում մեր բուհում կվերապատրաստվեն բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող  քաղաքացիական ծառայողները: Ծրագիրը  ներառում է տեղեկատվական տեխնոլոգիաներին, կառավարչական հմտություններին, ՀՀ Սահմանադրությանն ու քաղծառայությանը վերաբերող օրենքներում փոփոխություններին և լրացումներին առնչվող հարցեր»,-ասաց Աիդա Առուստամյանը:

Շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնի առաջատար մասնագետ Սեդա Մանուկյանից տեղեկացանք, որ առաջին խմբում դասընթացներին մասնակցում է նախարարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող թվով 32 անձ: Առաջին խմբի դասընթացները կտևեն սեպտեմբերի 15-25-ը: Յուրաքանչյուր խմբի դասընթացի տևողությունը 10 օր է:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին