ՀՊՏՀ սիրիացի շրջանավարտի շնորհակալական խոսքը
11.06.2015
Դիտումների քանակ՝ 1422
![](https://asue.am/images/1521972402/7fd5d6185c098c9181e616e8.jpg)
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն այս տարի ճանապարհեց մագիստրատուրայի առաջին օտարերկրացի ուսանողներին:
Ստորև ներկայացնում ենք ՀՊՏՀ շրջանավարտ, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի Ռանիմ Ալզաինի շնորհակալական խոսքը.
«Շնորհակալություն եմ հայտնում հարգարժան ռեկտորին, պրոռեկտորին, ղեկավարիս, բոլոր դասախոսներին և վարչական աշխատակազմին, ովքեր այս ամբողջ ընթացքում կողքիս էին և ինձ աջակցեցին՝ հասնելու հաջողության: Շնորհակալությու՛ն Հայաստան և Հայստանի պետական տնտեսագիտական համալսարան: Հաջողություններս ցանկանում եմ նվիրել Սիրիային՝ լի հույսով և աղոթքներով, որ իմ՝ սիրով ու խաղաղությամբ լի երկրում կվերականգնվի խաղաղությունը: Հայաստա՛ն, քեզ երբեք չեմ մոռանա»: