ՀՊՏՀ ուսանողները՝ ռեկտոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ, այցելել են զորամաս
30.01.2015
Դիտումների քանակ՝ 1010
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մի խումբ ուսանողներ՝ ռեկտոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ, ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ, այսօր այցելել են ՀՀ զինված ուժերի թիվ N զորամաս: Հայոց բանակի հոբելյանի առիթով իրականացված այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում զորամասի հրամանատարական կազմի և զինվորների հետ: Տվյալ զորամասում ծառայում են նաև ՀՊՏՀ ուսանողներ: Այցը դեռ չի ավարտվել:
Այցի մասին մեր մանրամասն անդրադարձը՝ առաջիկայում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին