ՀՊՏՀ պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը և ՈԱ բաժնի պետ Ներսես Գևորգյանը հյուրընկալվել են ԱրՊՀ-ում
21.11.2017
Դիտումների քանակ՝ 1656
ՀՊՏՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը և որակի ապահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանը սույն թվականի նոյեմբերի 15-18-ը լ հյուրընկալվել են Արցախի պետական համալսարանում: Երկու համալսարանների միջև կքնված համագործակցության համաձայնագրի շրջանակներում ՀՊՏՀ ներկայացուցիչները Արցախի պետական համալսարանի աշխատակիցներին խորհրդատվություն են տրամադրել համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման և ինքնավերլուծություն իրականացնելու վերաբերյալ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին