Ավարտվեցին միջֆակուլտետային վոլեյբոլի խաղերը. առաջատար են հաշվապահներն ու կառավարիչները (տղաներ, աղջիկներ)

Դիտումների քանակ՝ 1353

«Ուսանողական աշուն -2014» մարզամշակութային փառատոնի շրջանակներում ավարտվեց ևս մեկ առաջնություն. վոլեյբոլ մարզաձևում նոյեմբերի 10-13-ը իրենց ուժերը փորձեցին ՀՊՏՀ բոլոր ֆակուլտետների ուսանողներն ու ուսանողուհիները: Այս մարզաձևից անցկացվեց և' աղջիկների, և' տղաների առաջնություն: Մրցանակային տեղերը բաշխվեցին այսպես. աղջիկների առաջնությունում 1-ին տեղը գրավեց կառավարման ֆակուլտետը, 2-րդը՝ ՏԿ և ՄՏՀ-ն, 3-րդ տեղը՝ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետը: Տղաների առաջնությունում առաջատար է հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետը, 2-րդ տեղում է ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի թիմը, 3-րդ տեղում՝ կառավարման ֆակուլտետը:

Վոլեյբոլի մրցումներն անցկացվեցին 2 ենթախմբով՝ շրջանաձև և վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայի կանոնների համաձայն:

Առաջնության մրցավարներն էին ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի պրոֆեսոր Սիմոն Հակոբյանը, դոցենտ Գագիկ Վարդանյանը և դասախոս Էդուարդ Ամիրխանյանը:

Նշենք, որ առաջիկայում՝ նոյեմբերի 18-ին, կկայանան ևս երկու առաջնություններ՝ ֆուտզալ  և բասկետբոլ մարզաձևերում, որով կավարտվեն մարզամշակութային փառատոնի մարզական խաղերը:

Շնորհավորում ենք հաղթած  թիմերին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին