Հայտնի են դարձել ՀՊՏՀ անվանական կրթաթոշակի արժանացած ուսանողների անունները

Դիտումների քանակ՝ 1205

Հայտնի են դարձել ՀՊՏՀ այս ուսումնական տարվա անվանական կրթաթոշակի արժանացած ուսանողները: Ռեկտորատի այսօրվա նիստում ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը ներկայացրեց ՀՊՏՀ անվանական կրթաթոշակների հատկացման վերաբերյալ մանդատային հանձնաժողովի որոշումը, որը հաստատվեց: Ստորև ներկայացնում ենք ցանկը.

  1. Կառավարման ֆակուլտետ` Լիլիթ Հրայրի Մկրտչյան, սահմանել Զ.Բաշինջաղյանի անվան կրթաթոշակ
  2. Ֆինանսական ֆակուլտետ` Ալինա Վիտալիի Նեգատինա, սահմանել Հ.Թումանյանի անվան կրթաթոշակ
  3. Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ` Տաթևիկ Սեդրակի Հովհաննիսյան,  սահմանել Մ.Քոթանյանի անվան կրթաթոշակ
  4. Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ, Մարգարիտ Մարտինի Բաղդասարյան սահմանել Վ.Ներկարարյանի անվան կրթաթոշակ
  5. Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ Օվսաննա Ապրեսի Ապրեսյանի սահմանել, Ա.Արզումանյանի անվան կրթաթոշակ
  6. Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ Արուսյակ Զավենի Խուդավերդյան, սահմանել  Կ.Կարագյանի անվան կրթաթոշակ:

Պրոռեկտորը հայտնեց, որ այս տարի Ուսանողական խորհրդի կողմից սահմանվել է ևս մեկ կրթաթոշակ՝ ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի ուսանողուհի Գայանե Արարատի Բաղումյանին:

Պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը ներկայացրեց նաև ՀՊՏՀ-ում ուսանողական նպաստների և պետական կրթաթոշակների հատկացման ընթացակարգում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Այս հարցի շուրջ փոփոխությունները կներկայացնենք վաղը:

Օրակարգով նախատեսված էր նաև «Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսին կից «Երիտասարդ գիտնական» պարբերական ստեղծելու հարցը, որը սակայն գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանի առաջարկով հանվեց:  Անդրադարձ եղավ ընթացիկ այլ հարցերի ևս:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին