Հայտնի են դարձել ՀՊՏՀ անվանական կրթաթոշակի արժանացած ուսանողների անունները
Հայտնի են դարձել ՀՊՏՀ այս ուսումնական տարվա անվանական կրթաթոշակի արժանացած ուսանողները: Ռեկտորատի այսօրվա նիստում ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը ներկայացրեց ՀՊՏՀ անվանական կրթաթոշակների հատկացման վերաբերյալ մանդատային հանձնաժողովի որոշումը, որը հաստատվեց: Ստորև ներկայացնում ենք ցանկը.
- Կառավարման ֆակուլտետ` Լիլիթ Հրայրի Մկրտչյան, սահմանել Զ.Բաշինջաղյանի անվան կրթաթոշակ
- Ֆինանսական ֆակուլտետ` Ալինա Վիտալիի Նեգատինա, սահմանել Հ.Թումանյանի անվան կրթաթոշակ
- Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ` Տաթևիկ Սեդրակի Հովհաննիսյան, սահմանել Մ.Քոթանյանի անվան կրթաթոշակ
- Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ, Մարգարիտ Մարտինի Բաղդասարյան սահմանել Վ.Ներկարարյանի անվան կրթաթոշակ
- Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ Օվսաննա Ապրեսի Ապրեսյանի սահմանել, Ա.Արզումանյանի անվան կրթաթոշակ
- Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ Արուսյակ Զավենի Խուդավերդյան, սահմանել Կ.Կարագյանի անվան կրթաթոշակ:
Պրոռեկտորը հայտնեց, որ այս տարի Ուսանողական խորհրդի կողմից սահմանվել է ևս մեկ կրթաթոշակ՝ ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի ուսանողուհի Գայանե Արարատի Բաղումյանին:
Պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը ներկայացրեց նաև ՀՊՏՀ-ում ուսանողական նպաստների և պետական կրթաթոշակների հատկացման ընթացակարգում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Այս հարցի շուրջ փոփոխությունները կներկայացնենք վաղը:
Օրակարգով նախատեսված էր նաև «Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսին կից «Երիտասարդ գիտնական» պարբերական ստեղծելու հարցը, որը սակայն գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանի առաջարկով հանվեց: Անդրադարձ եղավ ընթացիկ այլ հարցերի ևս:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին