Լույս է տեսել«Տնտեսագետի» սեպտեմբեր-հոկտեմբերյան համարը

Դիտումների քանակ՝ 958

Լույս է տեսել «Տնտեսագետ» ամսագրի հերթական՝ սեպտեմբեր-հոկտեմբերյան համարը՝ սահմանված ժամանակացույցին համապատասխան: Սիրելի ընթերցո’ղ, այս համարի գլխավոր թեման նոր ուսումնական տարվա մեկնարկն է, որն իրադարձային էր առաջին կուրսեցիների նորամուտով, նրանց ուղղված բազում նորամուծական նախագծերով, բուհում ընթացող բարենորոգումներով:

Գլխավոր թեմայից զատ, ամսագիրը ներկայացրել է և´ հիմնական խորագրային թեմաներ, և´ հարցազրույցներ, որոնցում անդրադարձել է համալսարանի ուսումնական գործընթացին, դրանում տեղ գտած փոփոխություններին, և´ կրկին չի անտեսել մշակութային թեման` ներկայացնելով «Արձակ-2013» պատմվածքի մրցույթի հաղթող պատմվածքներից մեկը:

Այս համարում նույնպես ուսանողը շարունակում է մնալ ամսագրի գլխավոր հերոսը, իսկ նրա խնդիրները` համալսարանի ղեկավարության ուշադրության և հոգածության կենտրոնում: Նրանց մասին են պատմում մի շարք հրապարակումներ (նվիրված առաջին կուրսեցիներին, սիրիահայ ուսանողներին), հոդվածներից մի քանիսն էլ հեղինակել են իրենք` ուսանողները:

Այսքանը հակիրճ «Տնտեսագետի» նոր համարի մասին: Ամբողջական բովանդակությանը կարող եք ծանոթանալ հենց այսօրվանից. ուսանողները` դիմելով դեկանատներ ու ընթերցասրահներ, դասախոսները` ամբիոններ: Այս պահին արդեն ամսագիրը տարածվել է ֆակուլտետներով, ամբիոններով, վարչական ստորաբաժանումներով։

Մաղթում ենք հաճելի ընթերցում: Խոստանում ենք` առաջիկա օրերին ՀՊՏՀ պաշտոնական կայքում կներկայացվի նաև ամսագրի էլեկտրոնային տարբերակը՝ հասանելի դառնալով ավելի լայն շրջանակի:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին