Կարիերայի և մարքեթինգի կենտրոնը հրավիրում է սեմինարի

Դիտումների քանակ՝ 1047

ՀՊՏՀ Կարիերայի և մարքեթինգի կենտրոնը Որակի ապահովման բաժնի հետ համատեղ Տեմպուսի «Արարատ» ծրագրի շրջանակում ամբիոնների վարիչներին, դեկաններին, ուսանողներին հրավիրում է մասնակցելու վերապատրաստման սեմինարի, որը բաղկացած է երեք մասերից.

  1. տեղեկատվություն «Արարատ» ծրագրի մասին,
  2. նոր բացվող կենտրոնի գործառույթներ,
  3. Պալերմոյի հավաքի (Capacity Building Training) փորձի փոխանակում:

Սեմինարը տեղի կունենա 2013թ. հոկտեմբերի 25-ին, ժամը՝ 15:30-ին, ՀՊՏՀ Միջազգային համագործակցության կենտրոնում: Կենտրոնն ակնկալում է հրավիրյալների  ակտիվ մասնակցությունը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին