Փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի կազմակերպած բանավեճի վայրը փոխվել է
30.09.2013
Դիտումների քանակ՝ 1464
ՀՊՏՀ փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնից հայտնում են, որ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Հոգևոր-բարոյական անվտանգություն» ծրագրի շրջանակներում այսօր, ժամը 14.00-ին նախատեսված «Հայի հոգևոր-բարոյական կերպարը կամ ինքնությունը» խորագրով բանավեճը տեղի կունենա ոչ թե թիվ 3 մասնաշենքի 22 լսարանում, ինչպես հաղորդել էին ավելի վաղ, այլ նույն մասնաշենքի 32 լսարանում:
Հիշեցնենք, որ բանախոսը փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի վարիչ, փիլ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արամ Սարգսյանն է:
Ամբիոնը բոլոր ցանկացողներին սիրով հրավիրում է բանավեճին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին