5-6 տարվա ընթացքում մեր համալսարանը մեծ առաջընթաց է ապրել. հարցազրույց՝ «Հայաստան-Արցախ-Սփյուռք» համահայկական ամսագրին

Դիտումների քանակ՝ 2234

«Հայաստան-Արցախ-Սփյուռք» համահայկական ամսագրի սեպտեմբերյան համարում, որն ամբողջությամբ նվիրված է կրթության ոլորտին, տպագրվել է ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր  Կորյուն Աթոյանի հարցազրույցը, որում մեր համալսարանի ղեկավարն անդրադառնում է վերջին 5-6 տարիների ընթացքում բուհում իրականացված բարեփոխումներին:

Մասնավորապես, խոսվում է ՀՊՏՀ ղեկավարումը ստանձնելուց ի վեր  Կորյուն Աթոյանի ներդրած զարգացման շուրջ 7 տասնյակ ծրագրերի մասին, որոնց արդյունքում համալսարանն առաջընթաց է արձանագրել գործունեության բոլոր ուղղություններով:

Պարզաբանվում են նաև 2015թ. ՀՊՏՀ-ին վերամիավորված ֆինանսատնտեսագիտական քոլեջում իրականացվող զարգացման ծրագրերը:

Աշխատաշուկայի արդի պահանջների, որակյալ կրթության անհրաժեշտ նախադրյալների, Տնտեսագիտական համալսարանի զարգացման տեսլականի մասին ռեկտորը ներկայացնում է իր դիտարկումները:

Առաջիկա օրերին այն հասանելի կլինի նաև ամսագրի պաշտոնական կայքում՝ aadmag.am/ հասցեով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին