5-6 տարվա ընթացքում մեր համալսարանը մեծ առաջընթաց է ապրել. հարցազրույց՝ «Հայաստան-Արցախ-Սփյուռք» համահայկական ամսագրին
«Հայաստան-Արցախ-Սփյուռք» համահայկական ամսագրի սեպտեմբերյան համարում, որն ամբողջությամբ նվիրված է կրթության ոլորտին, տպագրվել է ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի հարցազրույցը, որում մեր համալսարանի ղեկավարն անդրադառնում է վերջին 5-6 տարիների ընթացքում բուհում իրականացված բարեփոխումներին:
Մասնավորապես, խոսվում է ՀՊՏՀ ղեկավարումը ստանձնելուց ի վեր Կորյուն Աթոյանի ներդրած զարգացման շուրջ 7 տասնյակ ծրագրերի մասին, որոնց արդյունքում համալսարանն առաջընթաց է արձանագրել գործունեության բոլոր ուղղություններով:
Պարզաբանվում են նաև 2015թ. ՀՊՏՀ-ին վերամիավորված ֆինանսատնտեսագիտական քոլեջում իրականացվող զարգացման ծրագրերը:
Աշխատաշուկայի արդի պահանջների, որակյալ կրթության անհրաժեշտ նախադրյալների, Տնտեսագիտական համալսարանի զարգացման տեսլականի մասին ռեկտորը ներկայացնում է իր դիտարկումները:
Առաջիկա օրերին այն հասանելի կլինի նաև ամսագրի պաշտոնական կայքում՝ aadmag.am/ հասցեով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին