Ազգային խոհանոցի կերակրատեսակները՝ զբոսաշրջության ոլորտի ապագա մասնագետների ներկայացմամբ
10.12.2012
Դիտումների քանակ՝ 1019
ՀՊՏՀ զբոսարշրջության կառավարում մասնագիտության 3-րդ կուրսի նախաձեռնությամբ «Հանդիպումների, կոնֆերանսների և այլ միջոցառումների կազմակերպում» դասընթացի շրջանակում (դասախոս, հակաճգնաժամային և զբոսաշրջության կառավարում ամբիոնի ասիստենտ Հասմիկ Համբարձումյան) վաղը, ժամը 16.00-ին «Մարի Իզմիրլյանի անվան հատուկ մանկատանը» կկազմակերպվի «Ազգայինը մեր մեջ» խորագրով միջոցառում-ներկայացումը, որին կմասնակցեն մանկատան սաները: Մեր ուսանողների բեմադրությամբ` մանկատան երեխաները կներկայացնեն ազգային խոհանոցի կերակրատեսակները, կանդրադառնան դրանց պատրաստման եղանակներին:
Կազմակերպիչները հրավիրում են բոլոր ցանկացողներին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին