Կրթաթոշակների մասին իրազեկող սեմինար՝ ՈւԽ նախաձեռնությամբ

Դիտումների քանակ՝ 1774

Մեր համալսարանի ուսանողական խորհրդի սոցիալական հանձնաժողովն  այսօր ուսանողների համար կազմակերպել էր իրազեկող սեմինար, որը վարեց նշված հանձնաժողովի նախագահ, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Համլետ Խնկոյանը: Ներկայացվեցին  Հայաստանում գործող կրթաթոշակային ծրագրերի, անհրաժեշտ պայմանների, դիմելու ընթացակարգի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ: Բարձր առաջադիմություն (ՄՈԳ), հասարակական ակտիվություն, սոցիալական կարգավիճակ. սրանք այն  հիմնական հանգամանքներն են, որոնք հաշվի են առնվում  կրթաթոշակային ծրագրերի դիմորդների ընտրության հարցում:

Սեմինարի առաջին հատվածում Համլետ Խնկոյանը համալսարանականներին կոչ արեց լավ սովորել, ակտիվ ու նախաձեռնող լինել, զարգանալու ձգտում ունենալ, այս ամենը կարևորող, մոտիվացնող տեսահոլովակ ներկայացրեց: Երկրորդ հատվածում անդրադարձ կատարվեց հայ ուսանողների համար նախատեսված կրթաթոշակային ծրագրերին, ինչպես օրինակ, Հայ կրթական հիմնարկության, «Հրայր և Աննա Հովնանյաններ» հիմնադրամի կրթաթոշակներին: Խոսվեց նաև ՀՊՏՀ-ում կրթաթոշակների հատկացման կարգի, ՀՀ Կառավարության կողմից տրամադրվող կրթաթոշակների մասին: Բանախոսը պատասխանեց ունկնդիրների հարցերին:

Սեմինարը հետաքրքրել էր մեծաթիվ ուսանողների:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին