Մեր ուսանող Նարեկ Մադաթյանը՝ Հայաստանի չեմպիոն

Դիտումների քանակ՝ 1548

Մեր համալսարանի կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Նարեկ Մադաթյանը Հայաստանի ուժային եռամարտի հրում պառկած դրությունից մրցաձևում դարձել է Հայաստանի չեմպիոն: Նարեկի մարզիչն է ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի դասախոս Արման Գուլյանը: Առաջնությունն անցկացվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: Մեր ուսանողը մրցել է մինչև 80 կգ քաշային կարգում և ցուցաբերել է 140 կգ արդյունք:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Հայաստանի առաջնության հաղթող Նարեկ Մադաթյանը նշեց, որ հաջորդ կարևոր մրցամարտը՝ Հայաստանի ուժային եռամարտի առաջնությունը, կկայանա 2016 թվականի նոյեմբերին, որտեղ կաշխատի պահպանել նախորդ տարիների նվաճումները:

Շնորհավորում ենք Նարեկին և Արման Գուլյանին՝ մաղթելով նոր մարզական բարձունքներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին