Լույս է տեսել ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի հարցազրույցը «Հայաստան» ամսագրին

Դիտումների քանակ՝ 1228

Հասարակական, քաղաքական, կրթամշակութային, գեղարվեստական «Հայաստան» պարբերականի 2016թ. երկրորդ համարում լույս է տեսել ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի հարցազրույցը՝ «Ձգտել եմ սկզբունքային լինել ոչ միայն մարդկային հարաբերություններում, այլև աշխատանքում» վերնագրով: Ամսագրի «Հյուրասրահ» խորագրի ներքո, որով սկսվում է պարբերականի այս համարը, ռեկտոր Կորյուն Աթոյանի հետ զրույցն է՝ նրա ընտանիքի, ծագման, աշխատանքային կենսագրության, ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում կատարած աշխատանքների, երիտասարդության, բարձրագույն կրթության ոլորտի արդի հիմնախնդիրների շուրջ:

Հարցազրույցի էլեկտրոնային տարբերակը հասանելի է հետևյալ հղումով՝ tert.nla.am/archive/NLA%20AMSAGIR/Hayastan2013/2016(6-10).pdf.

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին