ՀՊՏՀ հեռակա բակալավրիատում և մագիստրատուրայում մեկնարկում է 1-ին կիսամյակը. դասացուցակները` առցանց
29.10.2020
Դիտումների քանակ՝ 2928
![](https://asue.am/images/1603979039/bb61c77dffe38ecddd05836a.jpg)
2020-2021 ուսումնական տարվա ՀՊՏՀ հեռակա բակալավրիատի 1-5-րդ կուրսերում, ինչպես նաև հեռակա մագիստրատուրայում նոյեմբերի 2-ին մեկնարկում են 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքները: ՀՊՏՀ ուսումնական գործընթացի կազմակերպման բաժինը տրամադրել է դասացուցակները, որոնք առկա են ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Ուսանող» խորագրի ներքո. հեռակա բակալավրիատին կարող եք ծանոթանալ այստեղ, հեռակա մագիստրատուրային՝ այստեղ:
Հիշեցնենք, որ ուսումնական գործընթացը կանցկացվի հեռավար:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին