Գործընկերություն, որի մեկնարկն ազդարարվեց դրամաշնորհների մրցույթով

11.05.2021
Դիտումների քանակ՝ 748

Տնտեսագիտական համալսարանն ընդլայնում է իր գործընկերների ցանկը․ առանցքում ուսանողանպաստ նոր ծրագրերի և նախաձեռնությունների իրականացումն է։ Մեր նոր գործընկերը «Ստամինա» վաճառքի աութսորսինգային կազմակերպությունն է. այսօր համագործակցության հուշագիր ստորագրեցին ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը և ընկերության հիմնադիր-տնօրեն Վահագն Ղազարյանը։

Համագործակցության մեկնարկը նշանավորվեց ծառայությունների ոլորտում վաճառքի մասնագետներ պատրաստելու դրամաշնորհային մրցույթի ազդարարմամբ։

Կողմերը հույս հայտնեցին, որ կծավալվի երկարաժամկետ ու բազմակողմ (գործնական դասերի, փորձառությունների, վերապատրաստումների կազմակերպում և այլն) համագործակցություն։

«Մենք շահագրգռված ենք կրթության որակով, և վերջնանպատակն այն է, որ ուսանողը ՀՊՏՀ-ից դուրս գա բավարարված և լինի մրցունակ։ Վերջին 2 տարիներին մենք հասել ենք որոշակի հաջողության և դրա խոսուն վկայությունն այն է, որ Հայաստանում 2-րդ բուհն ենք դիմորդների թվով։ Ուստի, բոլոր համագործակցություններում մեզ համար առաջնայինը կրթության որակի վրա ազդեցություն ունենալն է»,-ասաց Դիանա Գալոյանը։

Վահագն Ղազարյանը վստահեցրեց՝ առաջիկա համատեղ աշխատանքի արդյունքը գոհացնող է լինելու։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին