Բիդգոշի տնտեսագիտական համալսարանի պրոֆեսորը հյուրընկալվել է ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 1434

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Էրազմուս+»-ի՝ (ՀԳ1) վարչական աշխատակիցների վերապատրաստման ծրագրի շրջանակներում երեկ՝ հոկտեմբերի 8-ին, ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնում հյուրընկալվել է Բիդգոշի տնտեսագիտական համալսարանի (Լեհաստանի Հանրապետություն) oտար լեզուների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Իրենա Կուդլինսկը:

Ինչպես հայտնում են միջազգային կապերի բաժնից, այցի շրջանակում տիկին Կուդլինսկը հանդիպում է ունեցել նշված բաժնում, ներկայացրել է Բիդգոշի տնտեսագիտական համալսարանի փորձը, համագործակցության հնարավորությունները։

ՀՊՏՀ աշխատակիցները ևս ներկայացրել են բուհի ընթացիկ ծրագրերն ու հետագա համագործակցության հնարավորությունները։

Այնուհետ միջազգային կապերի բաժնի առաջատար մասնագետ Սոնա Աղաբաբյանի ուղեկցությամբ պրոֆեսորը շրջել է համալսարանում, եղել գրադարանում, բուհի բակում։

Բիդգոշի տնտեսագիտական համալսարանի հետ ՀՊՏՀ-ն ընթացիկ տարում ստացել է ֆինանսավորում, և կրթաթոշակի վերաբերյալ տեղեկատվությունը շուտով հասանելի կլինի ՀՊՏՀ պաշտոնական կայքում։

Հ.Գ. Լուսանկարները տրամադրել է միջազգային կապերի բաժինը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին