Անգլերենի ստուգատես՝ «Էրազմուս+»-ի դիմորդների համար

Դիտումների քանակ՝ 1547

ՀՊՏՀ-ն ներգրավված է ԵՄ աջակցությամբ իրականացվող «Էրազմուս+» ծրագրում, որի շնորհիվ յուրաքանչյուր ուսումնական տարի մի խումբ ՀՊՏՀ-ականներ մեկ կիսամյակ սովորում են արտերկրի բուհերում: Ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը մեծ թափ է առնում, և տարեցտարի դիմորդներն ավելանում են:

«Էրազմուս+» կրթաթոշակին դիմելու կարևոր պայմաններից մեկը անգլերենի իմացությունն է, և ծրագիրը համակարգող ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի միջազգային կապերի բաժինը անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ չունեցող ուսանողների համար կազմակերպում է քննություններ:

Հոկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին և 11-ին անգլերենի հերթական ստուգատեսներն են: Այսօրվա քննությանը մասնակցում էր նախապես գրանցված 27 ուսանողից 17-ը:

Միջազգային կապերի բաժնից հայտնում են, որ այս պահի դրությամբ սա այս կիսամյակի վերջին քննաշրջանն է: Հիշեցնենք, որ սեպտեմբերին ևս տեղի են ունեցել անգլերենի քննություններ:

«Էրազմուս+»-ի դիմորդներին մաղթում ենք հաջողություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին