ՀՊՏՀ-ում սկսվեց Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահների վերապատրաստման դասընթացը

Դիտումների քանակ՝ 3718

Այսօր մեր համալսարանում մեկնարկեց Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահների վերապատրաստման դասընթացների պիլոտային ծրագիրը: Նպատակն է բարելավել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ի հաշվապահների մասնագիտական գիտելիքները և հմտությունները:

Առաջին դասին մասնակիցներին ողջունեցին ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը, արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը, շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնի պետ Աղավնի Հակոբյանը՝ մասնակիցներին մաղթելով  արդյունավետ վերապատրաստում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին