ՀՊՏՀ-ում սկսվեց Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահների վերապատրաստման դասընթացը
02.12.2019
Դիտումների քանակ՝ 3748
Այսօր մեր համալսարանում մեկնարկեց Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահների վերապատրաստման դասընթացների պիլոտային ծրագիրը: Նպատակն է բարելավել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ի հաշվապահների մասնագիտական գիտելիքները և հմտությունները:
Առաջին դասին մասնակիցներին ողջունեցին ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը, արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը, շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնի պետ Աղավնի Հակոբյանը՝ մասնակիցներին մաղթելով արդյունավետ վերապատրաստում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին