ՀՊՏՀ-ում դասավանդման ժամավճարը երեք անգամ կբարձրանա՝ շնորհիվ կատարված տնտեսումների

Դիտումների քանակ՝ 12090

Այս տարվա սեպտեմբերից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ժամավճարային կարգով դասավանդման վարձատրությունը կավելանա շուրջ երեք անգամ՝ հասնելով 4500 ՀՀ դրամի 1 դասաժամի համար: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր մուտքի համար դասախոսը կվարձատրվի 9000 ՀՀ դրամի չափով:

Համեմատության համար նշենք, որ այս պահին  դոցենտի դասախոսական 1 ժամի վարձատրությունը կազմում է 1600 ՀՀ դրամ, իսկ գործնական պարապմունքինը՝ 1400 ՀՀ դրամ:

Ժամավճարի այս կտրուկ բարձրացումը պայմանավորված է որակյալ մասնագետների ներգրավման հեռանկարով, ինչը հնարավոր է դարձել վերջին չորս ամիսների ընթացքում կատարված մասշտաբային տնտեսումների և անհարկի ծախսերի կրճատման հաշվին, որոնց գումարային մեծությունն արդեն մոտենում է 200 միլիոն ՀՀ դրամի:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին