ՀՊՏՀ առկա մագիստրատուրայի ընդունելության մրցույթի արդյունքներն առցանց են

23.06.2023
Դիտումների քանակ՝ 7407

2023-2024 ուստարվա ՀՊՏՀ առկա ուսուցման անվճար և վճարովի մագիստրատուրայի ընդունելության մրցույթի արդյունքները հասանելի են բուհի պաշտոնական կայքում։

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովից տեղեկացնում են, որ ՀՊՏՀ և ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի անվճար ուսուցմամբ առկա մագիստրատուրա է ընդունվել 92, վճարովի ուսուցմամբ՝ 260 դիմորդ և մեկ դիմորդ՝ արտոնությամբ։

Անվճար ուսուցմամբ ընդունվածների ցուցակներին կարող եք ծանոթանալ այստեղ, վճարովի ուսուցմամբ ընդունվածներին ցուցակներին՝ այստեղ։

ՀՊՏՀ մագիստրատուրայի 2023-2024 ուստարվա ընդունելության գործընթացի մասին ամբողջ տեղեկատվությունն առկա է ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Դիմորդ» բաժնում։