Կյանքից հեռացել է պրոֆեսոր Գրիգոր Աղաջանյանը

Դիտումների քանակ՝ 3720

Խոր ցավով հայտնում ենք, որ կյանքի 82-րդ տարում մեզանից հեռացավ մեր սիրելի ու հարգարժան գործընկերը՝ պրոֆեսոր Գրիգոր Սարգսի Աղաջանյանը: Համալսարանի ղեկավարությունը, աշխատակազմը վշտակցում են հանգուցյալի հարազատներին ու բարեկամներին և սգում անդառնալի կորուստը:

Գրիգոր Աղաջանյանը  վաստակած հանգստի էր անցել տակավին մի քանի տարի առաջ, իսկ մինչ այդ ավելի քան կես դար իր եռանդը, մասնագիտական հարուստ փորձն ու գիտելիքը նվիրաբերել է երիտասարդության կրթության ու դաստիարակության վեհ ու շնորհակալ գործին: Երկար տարիներ ղեկավարելով միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնը՝ նա ձևավորել է հմուտ կառավարչի փայլուն կերպար՝ խստապահանջ և միևնույն ժամանակ մարդամոտ, անմիջական:

Գրիգոր Աղաջանյանի անունն ու գործը մշտարթուն կլինի նրան ճանաչողների սրտերում:

Հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա այսօր, ժամը 18.00-ից սկսած, Նոր Նորքի 5-րդ զանգվածի  Սուրբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 9-ին, ժամը 13.00-ին՝ նույն վայրից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին