ՀՊՏՀ-ում 2-րդ կիսամյակի դասերը կսկսվեն փետրվարի 10-ին

Դիտումների քանակ՝ 2092

2019-2020 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի դասերը առկա բակալավրիատում և առկա մագիստրատուրայում կմեկնարկեն փետրվարի 10-ին: Այս մասին հայտնում են ՀՊՏՀ ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնից: Առկա համակարգի 2-րդ կիսամյակի ուսումնական գործընթացի ամփոփ ժամանակացույցին կարող եք ծանոթանալ asue.am-ի «Ուսանող» խորագրում:

Հեռակա բակալավրիատի և մագիստրատուրայի դասերի մեկնարկը փետրվարի 24-ին է: Հեռակա կրթաձևի ուսումնական պարապմունքների, քննությունների, վերահանձնումների, փորձառությունների կազմակերպման ժամանակացույցը ևս հրապարակված է asue.am-ում, տե´ս այստեղ:

Հիշեցնենք, որ հունվարի 8-28-ը ՀՊՏՀ-ում քննաշրջան է:

Սիրելի ուսանողներ, դասացուցակները կհրապարակենք դասերի մեկնարկից առաջ, առաջիկայում տեղեկատվություն կհաղորդենք նաև ուսման վարձի զեղչի հայտադիմումների ընդունման մասին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին