2023-2024 ուսումնական տարում ՀՊՏՀ աշխատակիցների աշխատավարձերը բարձրացել են միջինը 15%-ով
28.08.2023 թ. ՀՊՏՀ ռեկտորի հրամանով ՀՊՏՀ աշխատակիցների աշխատավարձերը բարձրացել են միջինը 15%-ով:
2023 թվականի սեպտեմբերի 1-ից ՀՊՏՀ ակադեմիական կազմի միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 420,890 դրամ (այդ թվում՝ պրոֆեսորինը՝ 580.000 դրամ, դոցենտինը՝ 460.000 դրամ, ավագ դասախոսինը՝ 385.000 դրամ), ինչը շուրջ 1,6 անգամ գերազանցում է հունիս ամսվա դրությամբ հանրապետության միջին անվանական աշխատավարձի ցուցանիշին (267,691 դրամ) և շուրջ 2,9 անգամ՝ կրթության ոլորտում միջին անվանական աշխատավարձի ցուցանիշին (143,701 դրամ)։
Նույն կերպ, ՀՊՏՀ գիտական անձնակազմի միջին ամսական անվանական աշխատավարձը սեպտեմբերի 1-ից կկազմի 392,900 դրամ (այդ թվում՝ ավագ փորձագետ՝ 480.000 դրամ, ավագ հետազոտող՝ 380.000 դրամ, ավագ գիտաշխատող՝ 325.000 դրամ), ինչը շուրջ 1,7 անգամ գերազանցում է գիտական հետազոտությունների և մշակումների ոլորտում հունիս ամսվա ընթացքում հանրապետության միջին անվանական աշխատավարձի ցուցանիշին (231,470 դրամ), շուրջ 1,9 անգամ՝ ոլորտի պետական կազմակերպությունների միջին անվանական աշխատավարձին (207,450 դրամ) և շուրջ 1,5 անգամ՝ հանրապետության միջին անվանական աշխատավարձի ցուցանիշին (267,691 դրամ)։
Ընդհանուր առմամբ, ՀՊՏՀ ՊՈԱԿ-ում միջին անվանական ամսական աշխատավարձը տնտեսության 19 հատվածներից զիջում է ընդամենը 3 հատվածում արձանագրված միջին ամսական անվանական աշխատավարձին։