ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

01.09.2023
Դիտումների քանակ՝ 969

Սիրելի՛ ուսանողներ, առաջին կուրսեցիներ, ողջունում եմ ձեզ Տնտեսագիտական մայր համալսարանում, շնորհավորում Գիտելիքի և դպրության օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ։

Առաջին կուրսեցիների համար այսօրվա խորհուրդն ամբողջանում է ուսանող դառնալու, մասնագիտական բարձրագույն կրթության ճանապարհ թևակոխելու իրողությամբ, ուստի, սիրելի΄ նորեկներ, շնորհավորում ձեր մուտքը ՀՊՏՀ մեծ ընտանիք։ Մաղթում եմ ուսումնառության հագեցած տարիներ, նպատակասլացություն, աշխատասիրություն, վստահություն սեփական ուժերի նկատմամբ։ Հավաստիացնում եմ՝ բուհի ղեկավարությունն ու համակազմը ձեզ կօժանդակեն ամեն ինչով, ձեր առջև կբացեն տնտեսագիտության խորքն ու էությունը, ձեզ կօժտեն նոր մտածելակերպով ու արդիական գիտելիքով, համալսարանական միջավայրը ձեզ համար կդարձնեն սիրելի ու հարազատ։

Կրկին բարի գալուստ եմ մաղթում բոլորիդ և միաժամանակ շնորհավորում ու խոսքս հասցեագրում հարգարժան գործընկերներիս․եկե΄ք այս տոնական օրվա ոգևորության լիցքերով ու բարձր տրամադրությամբ շարունակենք ուսումնական տարին, համագործակցենք, մեկտեղենք մեր ջանքերն ու նպատակները և կերտենք մեր անձնական ու հավաքական հաջողությունները։

Հարգանքով՝
ՀՊՏՀ ռեկտոր
ԴԻԱՆԱ ԳԱԼՈՅԱՆ