ՀՊՏՀ-ում երկրորդ կիսամյակի առկա ուսուցման դասերը կմեկնարկեն փետրվարի 5-ին

30.01.2024
Դիտումների քանակ՝ 2805

Սիրելի´ ուսանողներ, առկա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի՝ 2023-2024 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացը կմեկնարկի սույն թվականի փետրվարի 5-ին, ավարտը նախատեսվում է մայիսի 24-ին։

Առկա մագիստրատուրայի 1,5 տարի տևողությամբ կրթական ծրագրերի մեկնարկը նույնպես փետրվարի 5-ին է։

Առկա բակալավրիատի 4-րդ կուրսերի ուսումնաարտադրական փորձառությունները կսկսվեն փետրվարի 5-ին և կշարունակվեն մինչև մարտի 29, իսկ ավարտական աշխատանքների պաշտպանությունները նախատեսվում են ապրիլի 15-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում։

Հեռակա ուսուցման բակալավրիատի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսերի՝ 2023-2024 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացը կմեկնարկի փետրվարի 19-ին և կավարտվի մարտի 15-ին։ Քննաշրջանը նախատեսվում է մայիսի 27-ից հունիսի 21-ը։

Հեռակա ուսուցման բակալավրիատի 5-րդ կուրսերի ուսումնաարտադրական փորձառությունները կսկսվեն փետրվարի 5-ին և կշարունակվեն մինչև մարտի 29, իսկ ավարտական աշխատանքների պաշտպանությունները նախատեսվում են հունիսի 3-28-ն ընկած ժամանակահատվածում։

Հեռակա ուսուցման մագիստրատուրայի 1-ին և 2-րդ (2,5 տարի ուսման տևողությամբ) կուրսերի դասապրոցեսը կմեկնարկի փետրվարի 26-ին, 2 տարի տևողությամբ մագիստրատուրայի 2-րդ կուրսերինը՝ փետրվարի 5-ին։

2 տարի տևողությամբ հեռակա մագիստրոսական ծրագրերի թեզերի պաշտպանությունը նախատեսվում է հունիսի 3-29 ընկած ժամանակահատվածում։

2023-2024 ուստարվա հեռակա ուսուցման գործընթացի ամբողջական ժամանակացույցը՝ այստեղ։