ՀՊՏՀ ուսանողուհիները՝ հաջողության ճանապարհին․ Սեդա Պողոսյան
02.04.2024
Դիտումների քանակ՝ 582
«Հաջողության ճանապարհին» նախագծի մեր այսօրվա հերոսուհին ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Սեդա Պողոսյանն է, ով աշխատում է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ում՝ ներքին դիտարկումների բաժնում։
Աշխատանքային կարիերան սկսել է 2-րդ կուրսից՝ մասնագիտանալով «Լիգա Ինշուրանս» ԱՓԲԸ-ում։
Սեդան կարևորում է ակադեմիական կրթությունը․ «Մասնագիտությամբ աշխատելու համար պետք է ուշադիր լինել դասերին, սովորել լիարժեք և միշտ՝ հանձնարարվածից ավելին»։
Մեր ուսանողուհու հաջողության ճանապարհի մասին տեսանյութը կարող եք դիտել կից հղմամբ։