ՀՊՏՀ մարզիկները՝ ՀՀ ուսանողական մարզական 25-րդ խաղերում

02.04.2024
Դիտումների քանակ՝ 529

ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ մարտից մեկնարկել են ՀՀ ուսանողական մարզական 25-րդ խաղերը, որոնցում ակտիվորեն ներգրավված են Տնտեսագիտական համալսարանի մարզիկ ուսանողները։

Մարտին տեղի են ունեցել առաջնություններ 3 մարզաձևից՝ շախմատ, հրաձգություն, բազկամարտ, ապրիլին կկայանան ևս երեքը՝ ֆուտզալի հանրապետական լիգան, բասկետբոլի առաջնությունը և սեղանի թենիսը՝ Գյումրիում։

ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ Հովհաննես Գաբրիելյանը asue.am-ի հետ զրույցում նշեց, որ այս տարի Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան նշում է 30-ամյա հոբելյանը։ «Իսկ ուսանողական մարզական խաղերը 25-րդն են, որոնցում անցնող տարիներին մեծապես ներգրավված են եղել ՀՊՏՀ մարզիկները։ Մեր համալսարանը մեծ ավանդ ունի ուսանողական սպորտի զարգացման գործում և եզակի բուհերից է, որ այս տարի նույնպես մասնակցում է 11 մարզաձևերի բոլոր առաջնություններին»,- նշեց Հովհաննես Գաբրիելյանը՝ հույս հայտնելով, որ հաջողություններ կունենանք նաև ապրիլյան առաջնություններում։

Մարտյան մրցումներում ՀՊՏՀ ուսանողները հաջողություն են արձանագրել բազկամարտի առաջնությունում, որին մասնակցել է 12 բուհ՝ յուրաքանչյուրը 18-ական մարզիկով։ Տղաների 5 քաշային կարգում (աջ և ձախ ձեռք) և աղջիկների 4 քաշային կարգում (աջ և ձախ ձեռք) ՀՊՏՀ մարզիկները նվաճել են 8 մեդալ՝ 1 ոսկի, 4՝ արծաթ, 3՝ բրոնզ։

Եվ այսպես՝
ձախ ձեռք՝

  • Տաթևիկ Հակոբյան, 70 կգ, 3-րդ հորիզոնական (հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակ․)
  • Ստյոպա Հովհաննիսյան, 60 կգ, 3-րդ հորիզոնական (ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակ․)
  • Արման Սանոսյան, 80 կգ, 2-րդ հորիզոնական (կառավարման ֆակ․)
  • Կարեն Առաքելյան, 90+ կգ, 2-րդ հորիզոնական (կառավարման ֆակ․)

աջ ձեռք՝

  • Տաթևիկ Հակոբյան, 70 կգ, 3-րդ հորիզոնական (հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակ․)
  • Նարեկ Ոսկանյան, 60 կգ, 2-րդ հորիզոնական (ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակ․)
  • Զաքարե Մարգարյան 90+ կգ, 2-րդ հորիզոնական (կառավարման ֆակ․)
  • Սերգեյ Ակոպյան, 90 կգ, 1-ին հորիզոնական (կառավարման ֆակ․)

Բազկամարտի թիմի մարզիչն է ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի դասախոս Արման Գուլյանը։

ՀՊՏՀ մարզիկներին գալիք առաջնություններում մաղթում ենք հաջողություն։
Առաջնությունների մյուս լուսանկարները՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում։