ՀՊՏՀ ուսանողից՝ աշխատակից․ Սիլվի Ստեփանյան

18.08.2023
Դիտումների քանակ՝ 912

Շարքը ներկայացնում է ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտ, շարունակական կրթության բաժնի աշխատակից Սիլվի Ստեփանյանին։

Ի՞նչ է Ձեզ տվել բուհական կրթությունը։

–Բուհական կրթությունն ինձ տվել է գիտելիք, ընկերներ, նոր ծանոթություններ ու փորձ։

Ինչպե՞ս կնկարագրեք ՀՊՏՀ-ում Ձեր աշխատանքը։

–Շատ հետաքրքիր, հնարավորություններով լի, տարբերվող, ինչը թույլ է տալիս չկորցնել աշխատանքի նկատմամբ հետաքրքրությունն ու ստեղծարար մոտեցումը։

Ի՞նչ հետաքրքրություններ ունեք։

–Սիրում եմ ֆիլմեր դիտել, հիմնականում՝ դետեկտիվ, գիտաֆանտաստիկ։ Նախընտրում եմ սկզբում գիրքը կարդալ, հետո դրա հիման վրա նկարահանված ֆիլմը դիտել։ Այս փուլում անգլերենի իմացությունը զարգացնելու համար դիտում եմ անգլերեն ֆիլմեր։

–Ո՞րն է Ձեր ամենամեծ երազանքը։

–Կասեի՝ շատ մեծ ցանկությունը՝ ապրել խաղաղ երկրում։

–Ո՞րն է Ձեր աշխատանքի ամենօրյա մոտիվացիան։

–Իմ հիմնական մոտիվացիան աշխատանքից ստացած արդյունքն է։

–Ի՞նչ խորհուրդ կտաք առաջին կուրսեցիներին։

–Առաջին կուրսեցիներին խորհուրդ կտամ նախ համոզվել, որ իրենց հոգեհարազատ մասնագիտություն են ընտրել, իսկ հետո արդեն խորամուխ լինել և կատարելագործվել ընտրած մասնագիտության մեջ։