ՀՊՏՀ ներկայացուցիչները մասնակցել են Լինշոպինգի համալսարանում կայացած աշխատաժողովին

18.08.2023
Դիտումների քանակ՝ 536

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում իրականացվող «Հետազոտության ոլորտում համագործակցության հնարավորությունների ընդլայնում» ծրագրի շրջանակում ծրագրի ՀՊՏՀ համակարգող, համալսարանի ֆոնդահայթայթման բաժնի պետ Ներսես Գևորգյանը և արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը ս․թ․ օգոստոսի 14-16-ը մասնակցել են Լինշոպինգի համալսարանում (Շվեդիա) կայացած աշխատաժողովին։

Մասնակիցները հնարավորություն են ունեցել լսելու արտասահմանյան գործընկերների ելույթները հետազոտությունների միջազգայնացման, միջազգայնացման ռազմավարության և ֆինանսավորման հնարավորությունների մասին, իսկ խմբային քննարկումներում նախանշել են առաջիկա խնդիրներն ու անելիքները:

«Հետազոտության ոլորտում համագործակցության հնարավորությունների ընդլայնում» ծրագրի նպատակն է բարձրացնել համալսարանի որոշումներ ընդունողների, հետազոտական ստորաբաժանումների ղեկավարների հմտություններն ու գիտելիքները հետազոտության միջազգայնացման գործընթացի և գործունեության կառավարման վերաբերյալ՝ Լինշոպինգի համալսարանի վերահսկողության ներքո:

Ծրագրի նպատակն է նաև մշակել համալսարանական կարգ և ընթացակարգ՝ շվեդական փորձի հիման վրա հետազոտությունների միջազգայնացման գործընթացը կառավարելու համար:

Ծրագրի գործընկերներն են Լինշոպինգի համալսարանը (նախագծի համակարգող, Շվեդիա), ՀՊՏՀ-ն, ՃՇՀԱՀ-ը (ՀՀ) և Կոմրատի պետական համալսարանը (Մոլդովա)։