ՀՊՏՀ-ում տեղի է ունեցել T-GREEN ծրագրի կառավարման հանդիպումը
2024 թ․ ապրիլի 11-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում «Էրազմուս+»-ի «Մագիստրոսական կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (T-GREEN) ծրագրի շրջանակում տեղի ունեցավ ՀՊՏՀ T-GREEN ծրագրի կառավարման հանդիպումը։
Ներկայացվեցին «Կարողությունների զարգացում» աշխատանքային 1-ին փաթեթի և «Կրթություն հանուն կայուն զարգացման ազգային փաստաթղթերի մշակում» 2-րդ փաթեթի շրջանակում իրականացված գործողություններն ու արդյունքները։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև «Կրեդիտների փոխճանաչման և կրկնակի/համատեղ աստիճանաշնորհման ինստիտուցիոնալ փաստաթղթերի և գործիքակազմի մշակում» 3-րդ աշխատանքային փաթեթի իրականացման, դրա շրջանակում փաստաթղթերի մշակման գործընթացը և ծագած խնդիրները։
Անդրադարձ կատարվեց 4-րդ աշխատանքային փաթեթին («Կանաչ մագիստրոսական ծրագրերի մշակում և ուսումնական ծրագրերի վերապրոֆիլավորում և փորձարկում»), նախանշվեցին դրա նախապատրաստական աշխատանքներն ու առաջիկա գործողությունները։
Քննարկվեցին ծրագրին առնչվող վարչական և ֆինանսական հարցեր։
Հիշեցնենք, որ նախագծի հիմնական նպատակն է ազգային և ինստիտուցիոնալ վարչական կազմի, որոշումներ ընդունողների, քաղաքականություն մշակողների, մանկավարժների, հետազոտողների և ուսանողների այնպիսի կարողությունների զարգացումը, որոնց միջոցով դերակատարները կկարողանան կայուն զարգացման նպատակները և բնապահպանական խնդիրներն ինտեգրել քաղաքականության և կրթական բովանդակության մեջ։
Նախագծի հայաստանյան մասնակիցներն են ՀՀ ԿԳՄՍՆ-ն, ՈԱԱԿ-ը, ՃՇՀԱՀ-ը (համակարգող), «Եվրասիա» միջազգային համալսարանը (համահամակարգող), ԵՊՀ-ն, ՀՊՏՀ-ն, Հայաստանում ֆրանսիական համալսարանը, ՀԱՊՀ-ն, ՀԱԱՀ-ը, Գորիսի, Գավառի պետական համալսարանները, «Էրազմուս ուսանողների ցանց Երևան» և «Հույսի կամուրջ» ՀԿ-ները։
ԵՄ գործընկերներն են «Հելլենիկ» միջազգային համալսարանը (Հունաստան), Միկոլաս Ռոմերիսի անվան համալսարանը (Լիտվա), Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանը (Պորտուգալիա) և Կրակովի Յագելոնյան համալսարանը (Լեհաստան)։
«Մագիստրոսական կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (101083014 — T-GREEN — ERASMUS-EDU-2022-CBHE) ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից «Էրազմուս+»-ի՝ բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների զարգացմանը միտված գործընկերային ծրագրի (ՀԳ 2) միջոցով։
Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ հրապարակված սույն փաստաթուղթը չի պարունակում բովանդակային հավաստում, այլ արտահայտում է միայն հեղինակների կարծիքը, և Եվրահանձնաժողովը որևէ պարտավորություն չի կրում սույն փաստաթղթում ցանկացած տեղեկատվության օգտագործման համար։