ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում ամփոփվել է 1-ին միջազգային գիտաժողովը

Դիտումների քանակ՝ 1219

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում երեկ ամփոփվել է «Աղետի գոտուց զարգացման գոտի…անցյալի դասերը և ժամանակի մարտահրավերները» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի տարելիցին:

Գյումրու մեր գործընկերները հայտնում են, որ մասնաճյուղի առաջին միջազգային գիտաժողովին մասնակցել են հայաստանյան և արտասահմանյան ավելի քան 10 բուհերի 80 մասնակիցներ՝ 60 գիտական զեկուցումներով:

Երեք օր շարունակ 17 պրոֆեսոր, 36 դոցենտ, 18 գիտությունների թեկնածու, շուրջ երկու տասնյակ ասպիրանտ ու ուսանող խոսել են աղետի հետևանքներից, մարզի զարգացման խոչընդոտներից ու նախանշել բարգավաճման ուղին:

Եռօրյա միջազգային գիտաժողովի վերջին օրը, գիտաժողովի արդյունքների ամփոփումից հետո, մասնակիցները շրջայց են կատարել Գյումրի քաղաքում, նաև գործնականում ուսումնասիրել մարզի ուժեղ ու թույլ կողմերը։

Գիտաժողովում հնչած առաջարկությունները նախատեսվում է ներկայացնել պետական կառավարման մարմինների և այլ շահագրգիռ անձանց ուշադրությանը. կազմակերպիչները նշում են՝ նպատակը դրանք գործնական քայլերի վերածելն է, որպեսզի Գյումրին և Շիրակը դադարեն աղետի գոտի կոչվելուց` հռչակվելով զարգացած ենթակառուցվածքներով, իրապես սպորտի, մշակույթի, ինովացիայի, զբոսաշրջության, զարգացման գոտի:

Գիտաժողովի մասին մեր նախորդ անդրադարձը՝ այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին