Թողարկվել է «Ամբերդ» մատենաշարի 40-րդ համարը

26.05.2021 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1797

«Ամբերդ» մատենաշարի 40-րդ հետազոտությունը՝ «Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի վերլուծություն և զբաղ­վա­ծության պետական կարգավորման ծրագրային լուծումներ» վերնագրով, այսօրվանից հասանելի է:

Հետազոտությունն իրականացրել են Զոյա Թադևոսյանը (հետազոտական խմբի ղեկավար), Ալբերտ Հայրապետյանը (հետազոտական խմբի խորհրդատու), Թադևոս Ավետիսյանը, Արման Սարգսյանը, Տաթևիկ Մկրտչյանը, Դիանա Մաթևոսյանը, Կամո Դավթյանը (հետազոտական խմբի անդամներ):

Նոր աշխատությունը նվիրված է COVID-19 համավարակի հակա­ճգնա­ժամային միջոցառումների միջազգային փոր­ձի վեր­լուծությանը, հա­մավարակի հետևանքով ՀՀ աշխատաշուկայի և զբաղ­վածության հիմ­նա­խնդիրների ուսումնասիրությանը, այդ թվում՝ փոր­­­ձագիտական գնա­­հա­տականների հիման վրա աշխատաշուկայի առա­­ջարկի և պա­հան­­ջարկի, զբաղվածության ոլորտային փոփոխու­թյուն­նե­րի հետազո­տությանը, ինչպես նաև՝ զբաղվածության պետական ծրա­գրերի ու ծա­ռա­յությունների արդյունքների և ներուժի գնահատ­մանն ու լուծում­ների առաջադրմանը:

Հետազոտության էլեկտրոնային տարբերակը հասանելի է այստեղ:

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին