Հրապարակվել է «Ամբերդ» մատենաշարի 47-րդ համարը
«Ամբերդ» մատենաշարի 47-րդ թողարկումը՝ «Արհեստական բանականության կիրառական լուծումները ՀՀ ֆինանսական ենթակառուցվածքներում» հետազոտությունը, հասանելի է ՀՊՏՀ պաշտոնական կայքում:
Ներկայացվող հետազոտության խմբի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՊՏՀ տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի նախկին վարիչ Վարդան Սարգսյանի կյանքն ու ստեղծագործական ճանապարհը, ցավոք, անժամանակ ընդհատվեց շուրջ մեկ տարի առաջ, և այսօր նրա գործընկերները՝ հետազոտական խմբի անդամներ Արմեն Ղազարյանը, Ֆրիդա Բահարյանը, Գայանե Հարությունյանը, Լուսինե Ստեփանյանը, Մելինե Այվազյանը, ավարտին են հասցրել իրենց համատեղ աշխատությունը: Այն նվիրված է արհեստական բանականության համակարգերում կիրառվող մաթեմատիկական գործիքակազմի, մասնավորապես՝ մեքենայական ուսուցման մեթոդների ուսումնասիրությանը և ֆինանսական կառույցներում դրանց գործնական կիրառմանը:
Հեղինակներն ուսումնասիրել են մեքենայական ուսուցման մեթոդների զարգացման հնարավորությունը, բացահայտել են ՀՀ բանկային էլեկտրոնային համակարգերում արհեստական բանականության ներդրման ուղղությունները:
Հետազոտության արդյունքները կարող են հիմք հանդիսանալ տնտեսության մեջ և ֆինանսական ոլորտում արհեստական բանականության կիրառությունների վե-րաբերյալ պետական կառավարման քաղաքականությունների, մասնավոր հատվածի ընկերությունների տեխնոլոգիական առաջխաղացման ծրագրերի մշակման համար:
Հետազոտության էլեկտրոնային տարբերակը հասանելի է այստեղ:
ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին