«Էդիթ պրինտը» ու ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնը համագործակցում են. բաց դաս՝ մարքեթինգի արդի միտումների շուրջ

Դիտումների քանակ՝ 1595

Մարքեթինգի ամբիոնը շարունակում է համագործակցություն հաստատել հայաստանյան և միջազգային առաջատար ընկերությունների հետ: Արդյունքում ՀՊՏՀ-ն հյուրընկալում է մարքեթինգի լավագույն ու փորձառու մասնագետներին, որոնք բաց դասերի ձևաչափում բանախոսում են մասնագիտական արդի թեմաներով, ուսանողներին գործնական գիտելիք հաղորդում: Այսօրվա դասի խոսնակն էր «էդիթ պրինտ» հրատարակչության մարքեթինգի բաժնի ղեկավար Շավարշ Կարապետյանը, թեման՝ «Մարքեթինգի առանձնահատկությունները հրատարակչական բիզնեսում»:

Ներկա էին նշված ամբիոնի վարիչի ժ/պ, դոցենտ Վադիմ Գրիգորյանը, նույն ամբիոնի դոցենտ Լիլիթ Քոլյանը:

Շավարշ Կարապետյանի մասնագիտական անդրադարձը ՀՀ-ում գրատպության առանձնահատկությունների շուրջ էր, որում շեշտադրվում էր այդ աշխատանքը հանրայնացնելու, լավագույնս ներկայացնելու գործում հաջողելու «բանաձևը»: Ընդհանուր առմամբ, նա վերլուծեց շուկայագիտության ժամանակակից միտումները, իրենց ընկերության օրինակով մեկնաբանեց ուսանողներին հետաքրքրող մի շարք հարցեր:

Մարքեթինգի ամբիոնը հրատարակության կողմից նվեր ստացավ «1-էջանոց մարքեթինգային պլան» գրքի (բեսթսելլեր) հայերեն տարբերակը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին