Երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացը ՀՊՏՀ-ում կկազմակերպվի պատշաճ, հակահամաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ

03.02.2021
Դիտումների քանակ՝ 1903

Փետրվարի 9-ին ՀՊՏՀ-ում կմեկնարկի երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացը՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ։ Այսօր կայացած ՀՊՏՀ ռեկտորատի նիստում մանրամասն քննարկվեց նոր կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված 2020-2021 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացը կազմակերպելու մասին հարցը, որը զեկուցեց վարչատնտեսական և կազմակերպական դեպարտամենտի տնօրեն Մամիկոն Հովհաննիսյանը։

Ռեկտորատը մանրամասն քննարկեց ուսումնական գործընթացը առողջապահության նախարարության կողմից սահմանված հակահամաճարակային կանոններին համապատասխան կազմակերպելու հարցը։ Նախապատրաստական բոլոր աշխատանքները կատարվել են՝ սոցիալական հեռավորության պահպանման գծանշումների, ախտահանիչ միջոցների առկայություն, դիմակների և ձեռնոցների համար առանձնացված աղբամաններ, ջերմաչափման հնարավորություն մուտքերի մոտ։ Սննդի ծառայություն, սահմանված կարգի համաձայն, բուհի տարածքում չի գործի։ Դասերի յուրաքանչյուր հերթափոխից հետո բոլոր լսարաններում կկատարվի ախտահանում։

Ռեկտորատի որոշումը, որը ներկայացնում է գործընթացի կազմակերպման բոլոր մանրամասները, կարող եք տեսնել այստեղ։

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին