Միջազգային վեբինար. քննարկվել են ասպիրանտական կրթության հիմնահարցեր

03.02.2021
Դիտումների քանակ՝ 726

Երեկ՝ փետրվարի 2-ին, տեղի է ունեցել «Համագործակցային դոկտորական կրթություն. համալսարան-արդյունաբերություն գործընկերություն» թեմայով միջազգային վեբինար, որին մասնակցել են հայաստանյան և եվրոպական համալսարանների ներկայացուցիչներ: ՀՊՏՀ-ից վեբինարին մասնակցել է ՀՊՏՀ ասպիրանտուրայի բաժնի պետ Եվգենյա Բազինյանը:

аsue.am-ի հետ զրույցում նա նշեց, որ վեբինարում քննարկվել են ասպիրանտական ժամանակակից կրթության առանցքային հիմնհարցեր, ինչպիսիք են կրթության գործնական և գիտական-մեթոդական ուղղությունները: Մասնավորապես, ներկայացվել են Իտալիայում արդյունաբերական ասպիրանտական ծրագրերի առանձնահատկությունները, Լատվիայի դոկտորական կրթության բարեփոխումները, Լեհաստանի դոկտորական կրթությունը, Ֆրանսիայում համալսարան-արդյունաբերություն համագործակցությունը:

Անդրադարձ է կատարվել հետբուհական կրթական նախագծերում ներգրավված հետազոտողների համար ֆինանսական աղբյուրների հայթայթման, դրամաշնորհների ներգրավման հարցերին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին