Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում նշվել է Վիճակագրի համաշխարհային օրը

Դիտումների քանակ՝ 1494

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ, հոկտեմբերի 22-ին, Զեյթունում գտնվող ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում տեղի է ունեցել Վիճակագրի համաշխարhային օրվան նվիրված «Party Time» միջոցառումը: Վիճակագիրների հարկի տակ համախմբվել էին ՀՊՏՀ բոլոր ֆակուլտետների ուսանողները: Միջոցառման բացումն ազդարարել են պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները՝ շնորհավորանքի խոսքեր հղելով վիճակագիրներին: Հավաքույթը շարունակվել է երաժշտական մասով: Վիճակահանությամբ ընտրված երեք հաջողակներ ստացել են նվերներ: Տոնական երեկոն անցել է ջերմ և ուրախ մթնոլորտում:

Մեզ հետ զրույցում ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան Սոս Խաչիկյանը նշեց, որ այդ օրը ինքը և վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանը գիտաժողովի մասնակցելու նպատակով գտնվել են Գյումրիում. «Նշենք, որ մեր ֆակուլտետում նման միջոցառումներ հաճախ չեն կազմակերպվում, թերևս դրանով պայմանավորված, արձագանքը բուռն է եղել, ինչպես ես տեղեկացա՝ նախատեսվածից շատ մարդիկ են ներկա եղել: Հրավիրված են եղել նաև վաստակած հանգստի անցած վիճակագիր-դասախոսներ: Կազմակերպական մեծ աշխատանք է կատարել մեր ֆակուլտետի ՈւԽ նախագահ Քրիստինա Բադալյանը: Թող սա գեղեցիկ մեկնարկ դառնա հենց մեր ֆակուլտետում միջոցառումներ կազմակերպելու»,-ասաց Սոս Խաչիկյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին