Ամփոփիչ ատեստավորման գործընթացը ՀՊՏՀ-ում մոտենում է ավարտին. տեսանյութ
ՀՊՏՀ-ում շարունակվում է 2021-2022 ուստարվա ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանության գործընթացը /առկա, հեռակա կրթաձևերում/։ Այն մեկնարկել է ապրիլի 18-ին և կավարտվի հունիսի 28-ին:
Ուսումնական բաժնի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ այս տարի առկա ուսուցման համակարգում ատեստավորման գործընթացին թույլատրվել է մասնակցել 80 մագիստրանտի և 434 բակալավրի (նախորդ տարիների շրջանավարտները՝ ներառյալ)։ 434-ից բուհն ավարտել է 425-ը, իսկ 80-ից 80-ը՝ դարձել մագիստրոս։
Նշենք, որ է գերազանցության դիպլոմ է ստացել բակալավրիատի 425 ուսանողից 70-ը, մագիստրանտներից՝ 61-ը։
Մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժինն այս ամբողջ ընթացքում հետևել է գործընթացին, եղել քննասենյակներում, և տեսանյութ պատրաստել ատեստավորման գործընթացի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ամփոփիչ ատեստավորման գործընթացը բակալավրիատի և մագիստրատուրայի առկա ուսուցման համակարգի ուսանողների համար սահմանված էր ապրիլի 18-ից մայիսի 31-ը, հեռակա ուսուցման համակարգի ուսանողների համար՝ հունիսի 1-28-ը։