ՀՊՏՀ-ում ընթանում է ամփոփիչ ատեստավորման գործընթացը
08.05.2024
Դիտումների քանակ՝ 768
Ապրիլի 29-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մեկնարկել է 2023-2024 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման գործընթացը։ Այս օրերին, ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների առջև ավարտական աշխատանքներ են պաշտպանում առկա բակալավրիատի ուսանողները։
Մեր տեսախցիկը գործընթացին հետևել է հաշվապահական հաշվառման և աուդիտի, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման, ֆինանսական ֆակուլտետներում։
Ավարտական կուրսերի բոլոր ուսանողներին մաղթում ենք ինքնավստահություն, իրենց կատարած աշխատանքը համակողմանի և համոզիչ ներկայացնելու ձգտում և կարողություն, որպեսզի կարճ ժամանակ անց պատվով կրեն ՀՊՏՀ շրջանավարտի կոչումը։
Գործընթացի լուսանկարային շարքը՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում