Հայտնի են 2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակի անվանական կրթաթոշակակիրների անունները

Դիտումների քանակ՝ 2691

ՀՊՏՀ ռեկտորատը մայիսի 14-ին կայացած առցանց նիստում քննարկել է 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում անվանական կրթաթոշակներ տրամադրելու մասին հարցը: Գիտական խորհրդի՝ 2016 թվականի հունիսի 22-ի նիստում հաստատված «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողական նպաստի, պետական և անվանական կրթաթոշակների հատկացման կանոնակարգի» համաձայն՝ հաստատվել է 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում համալսարանի 6 ֆակուլտետների և ուսանողական խորհրդի կողմից տրամադրվող անվանական կրթաթոշակների թեկնածուների վերաբերյալ մանդատային հանձնաժողովի որոշումը: Ըստ այդ որոշման.

«Զ.Բաշինջաղյանի անվան» կրթաթոշակ է տրամադրվել Անահիտ Արայիկի Սահակյանին՝ կառավարման ֆակուլտետի «Կառավարում» (ըստ ոլորտի) մասնագիտության բակալավրիատի առկա անվճար ուսուցման համակարգի 4-րդ կուրսի ուսանող (ՄՈԳ-ը՝ 19.73, ընդհանուր գումարային միավորը՝ 15.0):

«Հ.Թումանյանի անվան» կրթաթոշակ՝ Անի Միհրանի Եղոյանին՝ ֆինանսական ֆակուլտետի «Ֆինանսներ» (ըստ ոլորտի) մասնագիտության բակալավրիատի առկա անվճար ուսուցման համակարգի 4-րդ կուրսի ուսանող:

«Մ.Քոթանյանի անվան» կրթաթոշակ՝ Անդրանիկ Ատոմի Մարգարյանին՝ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի «Տնտեսագիտություն» մասնագիտության բակալավրիատի առկա անվճար ուսուցման համակարգի 4-րդ կուրսի ուսանող (ՄՈԳ-ը՝ 20.00, ընդհանուր գումարային միավորը՝ 20.0):

«Վ.Ներկարարյանի անվան»կրթաթոշակ՝ Մելինե Վարդանի Աբրահամյանին՝ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի  «Շուկայաբանություն» (մարքեթինգ) (ըստ ոլորտի) մասնագիտության բակալավրիատի առկա անվճար ուսուցման համակարգի 4-րդ կուրսի ուսանող (ՄՈԳ-ը՝ 19.77, ընդհանուր գումարային միավորը՝ 15.0):

«Ա.Արզումանյանի անվան» կրթաթոշակ՝ Տաճատ Արտյոմի Պապոյանին՝ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի «Վիճակագրություն» մասնագիտության բակալավրիատի առկա անվճար ուսուցման համակարգի 4-րդ կուրսի ուսանող (ՄՈԳ-ը՝ 19.24, ընդհանուր գումարային միավորը՝ 20.0):

«Կ.Կարագյանի անվան» կրթաթոշակ Հայկ Լևոնի Քալանթարյանին՝ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի «Հաշվապահական հաշվառում և հարկում»  (ըստ ոլորտի) մասնագիտության բակալավրիատի առկա անվճար ուսուցման համակարգի 3-րդ կուրսի ուսանող (ՄՈԳ-ը՝ 19.94, ընդհանուր գումարային միավորը՝ 19.0):

Ուսանողական խորհրդի կողմից տրամադրվող կրթաթոշակ Նարինե Բագրատի Պետրոսյանին՝ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի «Տնտեսագիտություն» մասնագիտության բակալավրիատի առկա անվճար ուսուցման համակարգի 3-րդ կուրսի ուսանող (ՄՈԳ-ը՝ 19.84, ընդհանուր գումարային միավորը՝ 18.0):

Ռեկտորատի սույն որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին