Հրապարակվել է «Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի հերթական համարը

12.07.2021
Դիտումների քանակ՝ 1624

«Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի նոր համարի էլեկտրոնային տարբերակը համալսարանի պաշտոնական կայքում առցանց է: Այն 2021 թ. երկրորդ թողարկումն է, որում տեղ գտած խորագրերն ու հոդվածները ներկայացնենք հաջորդիվ:

Այսպես. «Տեսական տնտեսագիտություն» խորագրում Հայկազ Շահնազարյանի «Մարդկային կապիտալի հաշվարկման հիմնական մոտեցումները, դրանց առանձնահատկությունները և կիրառելիությունը ՀՀ-ում», «Մակրոտնտեսագիտություն» խորագրում՝ Կարեն Գրիգորյանի, Գայանե Ավագյանի, Նարեկ Կարապետյանի, Լուսինե Մխիթարյանի «ՀՀ պետական պարտքի կայունության հիմնախնդիրները», «Ֆինանսներ» խորագրում՝ Գայանե Գևորգյանի «Կորոնավիրուսային համավա­րակի ազդեցությունը կապի­տալի ազգային և համաշխար­հային շուկաների վրա» և «Կառավարում» խորագրում՝ Հովհաննես Ուռումյանի, Կիմա Պետրոսյանի, Արշակ Մնացականյանի «Բժշկական սպասարկման գործընթացի վերլուծություն» հոդվածներն են:

«Բնապահպանություն» խորագրում ներկայացված է 2 հոդված՝ «Լանդշաֆտային պլանավոր­ման բնապահպանական ասպեկտը»՝ հեղինակ՝ Նարեկ Հարությունյան և «Ագրոլանդշաֆտների էկոլոգիական կայունության գնահատում (ՀՀ Արևշատ, Ջրառատ և Բասեն գյուղական համայնքների օրինակով)»՝ հեղինակներ՝ Հայկ Մարտիրոսյան, Նանե Խուդավերդյան:

Մերի Հովսեփյանի, Նարինե Պետրոսյանի և Տաթևիկ Առուստամյանի «Հայ-չինական առևտրա­տնտե­սական հարաբերությունների շարժընթացը և փոխգործակ­ցության ակտիվացման հրամայականը» և Կարինե Հաջյանի «Համաշխարհային առողջապա­հության ֆինանսավորման կա­ռուց­վածքային փոփոխություն­ները կորոնավիրուսի համավարակի համատեքստում» հոդվածները տեղ են գտել «Միջազգային տնտեսագիտություն» խորագրում:

«Նորարարություն և կրթություն» խորագրում Արմինե Ալոյանի «ՀՀ նորարարական ներուժը և նորարարական տնտեսության հիմնական բնութագրիչները», իսկ «Տնտեսագիտական մտքի պատմություն» խորագրում՝ Թաթուլ Մանասերյանի «Տնտեսական դիվանա­գիտու­թյան որոշ եզրույթների դիտար­կումները հայ մտածողների աշխատություններում» հոդվածներն են:

«Դասավանդման մեթոդաբանությունը» ներկայացնում է Լուսինե Հարությունյանի և Ռուզաննա Սարգսյանի «Թեստերի մշակումը «մուդլ» հարթակում և դրանց կիրառումը օտար լեզուների դասավանդման գործընթա­ցում (անգլերենի և ռուսերենի դասերի օրինակով)» և Քրիստինա Թորգոմյանի «Ուսանողների օտար լեզուների իմացության գնահա­տումն առցանց. ժամանակակից մեթոդներ և լուծումներ» հոդվածները:

«Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին