Հրապարակվել է «Բանբեր ՀՊՏՀ»-ի անգլերեն երկրորդ համարը

07.02.2022
Դիտումների քանակ՝ 1083

«Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի ամբողջությամբ անգլիալեզու հերթական համարը ՀՊՏՀ պաշտոնական կայքում առցանց է: Այն 2021 թվականի 6-րդ թողարկումն է և ընթերցողին է ներկայանում բովանդակալից ու արժեքավոր գիտահետազոտական արդյունքով:

Այսպես՝ «Ֆինանսներ» խորագրում տեղ են գտել Նարեկ Կարապետյանի «Հայաստանում ներքին պետական պարտքի ազդեցությունը բանկային համակարգի վրա. արդյո՞ք հաստատվում է «ծույլ բանկերի» վարկածը», Դիանա Տերյանի «Կապիտալի շուկայի և դրամավարկային քաղաքականության ապագային միտված ուղղորդման միջև առկա կապերը» և Մխիթար Ասլանյանի «Հարկային քաղաքականության դերը «հարկային դրախտների» (օֆշորների) զարգացման գործում» հոդվածները:

«Գործարարություն և ձեռնարկատիրություն» խորագրի ներքո են հանդես գալիս Ֆիրուզա Մայիլյանը և Լիանա Իսայանը՝ «Բիզնեսի սոցիալական կապիտալի գնահատումը փորձագիտական հարցման միջոցով (ՀՀ օրինակով)» և Գայանե Ավագյանը, Քնարիկ Վարդանյանը, Գարիկ Պետրոսյանը, Միքայել Նավասարդյանը և Անդրանիկ Մարգարյանը՝ «ՀՀ արդյունաբերական կազմակերպությունների արտադրողականության և մրցունակության վրա ազդող հիմնական գործոնների բացահայտումը» հոդվածներով:

«Տարածքային զարգացում»-ը ներկայացնում է Սոս Խաչիկյանի, Արմեն Ղազարյանի և Անդրանիկ Սարգսյանի՝ «ՀՀ Վայոց ձորի և Սյունիքի մարզերում ներդրումային գործունեության գնահատումը մեքենայական ուսուցման մեթոդների կիրառմամբ» և Վահե Բուլանիկյանի, Անի Տերտերյանի, Դիանա Մաթևոսյանի և Լալա Խոջյանի՝ «ՀՀ մարզերի վտանգների և ռիսկերի ինտեգրալային համաթվի մշակումը սոցիալ-տնտեսական զարգացման համատեքստում» հոդվածները:

«Կրթություն, նորարարություն, գիտելիք» խորագրում զետեղված հոդվածներն են՝ Վարդան Աթոյան՝ «Ուղեղային կենտրոնների ոլորտի ձևավորումը Հայաստանում», Գևորգ Ղալաչյան՝ «Սոցիալ-տնտեսական ցուցանիշների բազմաչափ գնահատումը բինար դասակարգման մոդելների միջոցով» և Վահե Թումանյան՝ «Միաեղջյուր ստարտափների դերը երկրի ստարտափ էկոհամակարգի զարգացման գործում»:

«Միջազգային տնտեսագիտություն»-ը ներկայացնում է Տաթևիկ Վարդանյանի «Հայաստանի միգրացիոն իրավիճակի համապարփակ վերլուծություն» հոդվածը:

Ամսագրի էլեկտրոնային տարբերակին ծանոթացեք այստեղ: