ՀՊՏՀ ուսանողների մարզական հաջողությունները շարունակվում են

29.04.2022
Դիտումների քանակ՝ 878

Հանրապետական 23-րդ ուսանողական մարզական խաղերի շրջանակում ապրիլի 21-ին ՀՊՏՀ մարզասրահում կայացել է բազկամարտի առաջնությունը (մասնակցել է 8 բուհ), ապրիլի 28-ին ԵՊՀ հրաձգարանում՝ հրաձգության առաջնությունը (մասնակցել է 12 բուհ):

Ապրիլի 25-ին և 28-ին անց են կացվել «Ֆուտզալի համալսարանական լիգա» մրցաշարի 3-րդ և 4-րդ տուրերը, որոնց ընթացքում ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը փայլուն խաղ է ցուցադրել և հաղթանակներ տոնել նախ՝ Բրյուսովի անվան պետական համալսարանի ՝ 10 : 2, ապա Երևանի պետական համալսարանի նկատմամբ՝ 8 : 3 հաշվով:

Անդրադառնալով հրաձգության և բազկամարտի առաջնություններին՝ ներկայացնենք ՀՊՏՀ ուսանող-մարզիկների հաջողությունները: Այսպես՝ հրաձգության առաջնությանը մասնակցել է ՀՊՏՀ 4 ուսանող՝ Էլեն Փալթաջյան (կառավարում), Մարինա Կարապետյան (հ/հ և աուդիտ), Ալֆրեդ Հակոբյան (հ/հ և աուդիտ), Արամ Աղամալյան (կառավարում)՝ թիմային պայքարում գրավելով 3-րդ հորիզոնականը, իսկ անհատական պայքարում 3-րդ մրցանակակիր է դարձել Մարինա Կարապետյանը:

Բազկամարտի աղջիկների առաջնությունն այս տարի անցկացվում էր 1-ին անգամ՝ 3 քաշային կարգում և աջ ձեռքով, իսկ տղաները մրցում էին 5 քաշային կարգում, աջ և ձախ ձեռքով: ՀՊՏՀ ուսանող-մարզիկներից բարձր արդյունք են ցուցաբերել՝ Գոռ Թաթոյանը (3-րդ տեղ, 60 կգ, աջ ձեռքով (ֆինանսական), Պետրոս Ժամկոչյանը (3-րդ տեղ, 90 կգ, աջ և ձախ ձեռք (ֆինանսական), Մերի Մարգարյանը (3-րդ տեղ, 75 կգ (ՏԿ և ՄՏՀ), Իրինա Մանվելյանը (2-րդ տեղ, 75 կգ (հ/հ և աուդիտ):

Շնորհավորում ենք մեր ուսանող-մարզիկներին, մաղթում նորանոր նվաճումներ: