ՀՀ ֆինանսական համակարգի կառուցվածքի և ֆինանսական շուկաների իրավիճակի մասին խոսվեց ամբիոնային սեմինարում
ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնը գիտահետազոտական աշխատանքներ է կատարում ՀՀ-ում հանրային և կորպորատիվ ֆինանսների կառավարման բարելավման ուղղությունները, ֆինանսական շուկաների և ծառայությունների բարելավման ուղղությունները և ՀՀ մաքսային համակարգի զարգացման հիմնախնդիրները ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում հիմնական թեմաներով. այսօր կայացած գիտական սեմինարից հետո asue.am-ի հետ զրույցում ասաց ամբիոնի վարիչ Աշոտ Սալնազարյանը:
Ողջույնի խոսքում ամբիոնի գիտական գործունեության ամփոփ պատկերը ներկայացրեց Աշոտ Սալնազարյանը, ապա վերլուծական ակնարկ կատարեց ՀՀ ֆինանսական համակարգի կառուցվածքի և ֆինանսական շուկայում տոկոսադրույքների փոփոխության զարգացումների մասին:
Սեմինարին ներկա էին գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը, ֆինանսական ֆակուլտետի դեկան Վահե Միքայելյանը և ուրիշներ: Զեկուցեցին ամբիոնի դոցենտ Էդգար Աղաբեկյանը և ասպիրանտ Մարիամ Հովհաննիսյանը՝ համապատասխանաբար «Պետական պարտատոմսերի եկամտաբերության փոփոխության ռիսկերը» և «ՀՀ առևտրային բանկերի ներդրումային պորտֆելի արդյունավետության բարձրացման ուղիները» թեմաներով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին